4 հուլիսի 2002 - 18:57 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ
Հուլիսի 8-ին Վաշինգտոնում կկայանա Ամերիկյան գյուղատնտեսական մրցանակի շնորհումը Մարքեթինգի աջակցման հայկական նախագծին (USDA MAP): Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հայտնել USDA MAP-ի մամլո քարտուղար Սոս Ավետիսյանը, նախագիծը նշվել է որպես «առաջատար ԱՄՆ-Ի եւ Հայաստանի միջեւ կապերի ամրապնդման եւ հայկական ֆերմերների համար նոր շուկաներ գրավելու գործում»: Մրցանակը կհանձնի ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի քարտուղար Անն Վենեմանը: ԱՄՆ Գյուղդեպարտամենտը իր շնորհավորանքներն է հղել ավելի քան 37 համալսարաններին, որոնք նպաստել են Նախագծի իրականացմանը: