Ամերիաբանկն առևտրի ֆինանսավորման գծով հերթական մրցանակն է ստացել IFC-ի կողմից

Ամերիաբանկն առևտրի ֆինանսավորման գծով հերթական մրցանակն է ստացել IFC-ի կողմից

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով 10-րդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում Ամերիաբանկին շնորհվել է հերթական մրցանակը` Բանկը ճանաչվել է «2021թ. լավագույն թողարկող բանկը Կովկասում»:

Մրցանակները IFC-ի կողմից շնորհվում են իր միջազգային լավագույն գործընկերներին` գործունեության գերազանց արդյունքների և արդյունավետ համագործակցության համար:

Պահպանելով իր առաջատար դիրքը Հայաստանյան առևտրի ֆինանսավորման շուկայում, Բանկը առավել կարևորում է իր գործունեության նկատմամբ տարածաշրջանային մակարդակում նման գնահատականը լավագույն միջազգային գործընկերներից մեկի կողմից:

Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) շրջանակներում IFC-ի երաշխավորությամբ Ամերիաբանկի կողմից ներգրավվել է առևտրի ֆինանսավորման գծով կարճաժամկետ և միջնաժամկետ ֆինանսավորում, որով ապահովվել է մի շարք ընկերությունների գյուղատնտեսական, էներգետիկ ու արդյունաբերական բնույթի խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը` ժամանակակից էներգախնայող սարքավորումների ձեռքբերմամբ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---