Պուտինը պատրաստվում է ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը

Պուտինը պատրաստվում է ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին տեղեկացրել է, որ առաջիկայում մտադիր է ստորագրել Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին հրամանագիրը։

Այս մասին հայտնում է Կրեմլի կաշտոնական կայքը։

Վերջիններս հիասթափությամբ են ընդունել նման զարգացումը` պատրաստակամություն հայտնելով, սակայն, շարունակելու կոնտակտները։

Փետրվարի 21-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ բոլոր ելույթ ունեցողները կոչ են արել Պուտինին ճանաչել հանրապետությունների անկախությունը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---