24 փետրվարի 2022 - 19:15 AMT
Գերմանիան հրաժարվել է զենք մատակարարել Ուկրաինային

Գերմանիայի իշխանությունները զենք չեն մատակարարի Ուկրաինային։ Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

«Ուկրաինայի դեսպանի պահանջները հայտնի են, հայտնի է նաև ԳԴՀ իշխանության դիրքորոշումը։ Ես կարող եմ կրկնել ԳԴՀ իշխանության դիրքորոշումը՝ մենք զենք չենք մատակարարի Ուկրաինային»,- ասել է նա, գրում է Lenta.ru-ն։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։