Թուրքիայի ԱԳՆ. Ռուսական նավերն իրավունք ունեն անցնելու Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով

Թուրքիայի ԱԳՆ. Ռուսական նավերն իրավունք ունեն անցնելու Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով

PanARMENIAN.Net - Թուրքիան մերժել է սևծովյան Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռուսական նավերի շարժը սահմանափակելու մասին Կիևի խնդրանքը և հայտարարել, որ ՌԴ-ն իրավունք ունի անցնելու այդ նեղուցներով՝ իր բազաներ վերադառնալով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԲԿ-ն։

Նեղուցները բաժանում են Եվրոպան Փոքր Ասիայից։ Նեղուցները ապահովում են կապը Միջերկրական ծովի հետ և ապահովում մուտքը դեպի համաշխարհային օվկիանոս Ռուսաստանի, Ուկրաինայի, Կովկասի և Եվրոպայի հարավարևելյան երկրների համար։

«Թուրքիան կարող է սահմանափակել ռազմանավերի անցումը նեղուցներով։ Սակայն, Մոնտրյոյի կոնվենիցան նաև նախատեսում է, որ պատերազմին մասնակցող երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաներ և նրանց դա պետք է թույլատրվի»,-ասել է նա։

Փետրվարի 24-ին Ուկրաինան, ռուսական զորքերի ներխուժման ֆոնին, դիմել էր Թուրքիային՝ խնդրելով փակել նեղուցները ռուսական նավերի համար։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---