Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին

Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին

PanARMENIAN.Net - Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նա ասել է, որ նման որոշումներ կայացնելիս, կառավարությունը «առաջնորդվելու է բացառապես երկրի շահերով», գրում է Sputnik Georgia-ն:

«Ուզում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ, հաշվի առնելով մեր ազգային շահերը, Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին, քանի որ դա էլ ավելի կվնասի մեր երկրին և ժողովրդին»,-ասել է նա։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---