Պուտին․ ՌԴ-ն պատրաստ է բարձր մակարդակի բանակցությունների Ուկրաինայի հետ

Պուտին․ ՌԴ-ն պատրաստ է բարձր մակարդակի բանակցությունների Ուկրաինայի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակի բանակցություններ վարել Ուկրաինայի հետ։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակի բանակցություններ վարել Ուկրաինայի հետ»,- ասել է Պուտինը, որին մեջբերել է Չինաստանի ԱԳՆ-ն։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է պատվիրակություն գործուղել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Պուտինը պատրաստ է Մինսկ գործուղել պատվիրակություն՝ պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի և նախագահի աշխատակազմի մակարդակով, ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների համար»,-ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է Պուտինին, որ Մինսկը պատրաստ կլինի բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի համար։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։

Photo. TASS
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---