Ուկրաինան հարվածել է Ռոստովի շրջանում գտնվող ռազմական ավիաբազային

Ուկրաինան հարվածել է Ռոստովի շրջանում գտնվող ռազմական ավիաբազային

PanARMENIAN.Net - Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ հարված են հասցրել ՌԴ հարավային Ռոստովի շրջանում գտնվող Միլլերովոյի ռազմական օդանավակայանին, հայտնում է Mail Online-ը։

Նշվում է՝ համացանցում հրապարակված կադրերից երևում է ռուսական ռազմական ավիաբազային հասցված հրթիռային հարվածի վերջին հատվածը՝ տեղական ժամանակով մոտ 10։00-ին (8:00-ին ըստ Գրինվիչի)։ Մի քանի հարևան շենքեր ևս բռնկվել են, առնվազն մեկ ռուսական Սու-30ՍՄ կործանիչ ոչնչացվել է։

Ուկրաինան հայտարարել է, որ ՌԴ 6 ուղղաթիռ է խոցել, 7 կործանիչ, առնվազն 30 տանկ, ոչնչացվել կամ գերի է վերցրել մոտ 800 զինծառայողի։

Ռուսաստանի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ, այդ թվում ոչնչացվել է 11 օդանավակայան, 5 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ և 5 ԱԹՍ, խոցվել է 18 տանկ և այլ զրահատեխնիկա, ավելի քան 150 ուկրաինացի զինծառայող գերի է վերցվել։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---