Սկսել է գործել ՀԱՊԿ երկրներին ռազմա-տեխնիկական օգնություն հատկացնելու մասին արձանագրությունը

PanARMENIAN.Net - Ուժի մեջ է մտել ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի գործողության իրականացման դեպքում ՀԱՊԿ անդամ պետություններին ռազմա-տեխնիկական օգնություն հատկացնելու մասին արձանագրությունը: «Փաստաթուղթը հանդիսանում է պետական եւ միջպետական մարմինների փոխգործակցության մեխանիզմի միջպետական մասը ՀԱՊԿ անդամ պետություններից ցանկացածի դեմ ագրեսիայի դեպքում անհրաժեշտ օգնության, այդ թվում` ռազմական օգնության հատկացում նախատեսող հավաքական անվտանգության մասին Պայմանագրի հոդվածների կատարման անհրաժեշտության դեպքում»,- հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:



«Արձանագրությունը որոշում է ռազմա-տեխնիկական օգնության հատկացման պայմաններն ու կարգը նախապես հայտնաբերված ագրեսիայի նախապատրաստության, միջազգային ահաբեկչության խոշոր մասշտաբի գործողությունների եւ փաստաթուղթը ստորագրած մեկ կամ մի քանի Կողմերի անվտանգությանը, ինքնուրույնությանն ու տարածքային ամբողջականությանը այլ արտաքին սպառնալիքների դրսեւորման հնարավորության դեպքում, ինչպես նաեւ վերը նշված գործողությունների կատարման դեպքում»,- հաղորդել է Վալերի Սեմերիկովը:



Դրա հետ մեկտեղ փաստաթղթի համաձայն ռազմա-տեխնիկական օգնության տակ ենթադրվում է Կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի ռազմական պատրաստության օժանդակման եւ վերականգնման նպատակով ագրեսիայի սպառնալիքի առաջացման, ինչպես նաեւ այլ վերը նշված գործողությունների առաջացման կամ դրանց կատարման դեպքում ռազմական նշանակության մթերքի հատկացումը առանց հատուցման կամ այլ հիմունքներով:



Ներկայումս արձանագրությունը հաստատել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանի Դաշնությունը, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---