Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Բաքվին ավելի ագրեսիվ է դարձնում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել արդեն այս տարի: Այդ հանգամանքը եւ Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը քիչ հավանական է դարձնում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների Հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խիստ անհանգստացնում է Ադրբեջանին եւ նրան ավելի ագրեսիվ է դարձնում Հայաստանի հանդեպ: Սահմանի բացումն ու Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Բաքվին կզրկի Հայաստանի վրա ազդելու լծակներից»,- նշել է ռազմական փորձագետը:



Ռիչարդ Գիրագոսյանի խոսքով, Հայաստանը պետք է պատրաստ լինի դիմակայելու հայ-թուրքական սահմանի բացմանը Ադրբեջանի արձագանքին: «Այսօր Հայաստանի համար մեծ վտանգ է բխում Ադրբեջանից, քան Թուրքիայից: Ադրբեջանը տարածաշրջանում իրեն մեկուսացված է զգում, ինչը հանգեցնելու է Բաքվի ռազմական հռետորության եւ ագրեսիվության ուժեղացմանը»,- ընդգծել է փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---