1 ապրիլի 2009 - 17:34 AMT
Հունիսի 22-23 Երեւանում կկայանա 1960-1970թթ. հայկական բուհերի շրջանավարտների հավաք
Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 22-23 Երեւանում կկայանա 1960-1970թթ. հայկական բուհերի շրջանավարտների հավաք: Հավաքի նպատակը սփյուռքից հայկական բուհերի շրջանավարտների համահայկական ասոցիացիայի ստեղծումն է:

Ծրագրվում են մանակիցների այցերը Հայաստանի զանազան բուհեր: Կկազմակերպվեն սեմինարներ, հանդիպումներ, դասախոսություններ:

1960-1970թթ. հայկական բուհերի շրջանավարտների հավաքին մասնակցելու համար ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել Հայաստանի սփյուռքի նախարարություն` ՀՀ, ք.Երեւան, Վազգեն Սարգսյանի 26/1 hmekv@mindiaspora.am հասցեով: