ԱԺ-ն մերժել է թոշակներն ամեն տարի ինդեքսավորելու ընդդիմության առաջարկը

ԱԺ-ն մերժել է թոշակներն ամեն տարի ինդեքսավորելու ընդդիմության առաջարկը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը 62 դեմ ձայնով մերժել է թոշակներն ամեն տարի ինդեքսավորելու «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծն օրակարգում ընդգրկելու առաջարկը։

Նախագիծը հեղինակած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշել է, որ խմբակցությունն առաջարկում է աշխատանքային և զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորել յուրաքանչյուր տարի, քանի որ տարեկան գրանցվում է մոտ 7 տոկոս գնաճ և թանկանում են հատկապես պարենային ապրանքները:

Ավելի վաղ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել օրենսդրական փոփոխությունների նախագծին։ Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում կոչ է արել դեմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ ինդեքսավորման կարգն օրենքով սահմանելու մոտեցումը խնդրահարույց է մի շարք պատճառներով:

Նախագծով առաջարկում էր տարեկան առնվազն մեկ անգամ (ամեն տարվա փետրվարին) թոշակներն ու նպաստները ինդեքսավորել գնաճին համապատասխան՝ բնակչության խոցելի հատվածին զերծ պահելու համար թանկացումների բացասական հետևանքներից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---