ՌԴ ակումբներն և հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի որոշմամբ զրկվել են մրցումներին մասնակցությունից

ՌԴ ակումբներն և հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի որոշմամբ զրկվել են մրցումներին մասնակցությունից

PanARMENIAN.Net - ՌԴ բոլոր ֆուտբոլային ակումբներն ու հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի որոշմամբ զրկվել են այդ կազմակերպությունների ներքո անցկացվող բոլոր մրցումներին մասնակցելու հնարավորությունից։ Այդ մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նման որոշում է կայացվել ՌԴ զինված ուժերի Ուկրաինա ներխուժելու պատճառով։ Ռուսական թիմերը հեռացվել են մրցաշարերից «մինչ հետագա իրազեկում»։

Բացի այդ, ՈւԵՖԱ-ն նաև դադարեցնում է համագործակցությունը ռուսական «Գազպրոմի» հետ բոլոր մրցաշարերում, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայում, ազգային հավաքականների մրցումներում և Եվրո-2024-ում։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---