Ուկրաինայից արդեն ավելի քան 500,000 փախստական կա հարևան երկրներում

Ուկրաինայից արդեն ավելի քան 500,000 փախստական կա հարևան երկրներում

PanARMENIAN.Net - ՌԴ զինված ուժերի ներխուժման և Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր երկրից արդեն ավելի քան 500,000 փախստական է հեռացել։ Ուկրաինային սահմանակից երկրներում՝ Լեհաստանում, Հունգարիայում, Մոլդովայում, Ռումինիայում և Սլովակիայում մոտ 520,000 ուկրաինացի փախստական կա։ Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել է ՄԱԿ Փախստականների գծով գործակալությունը։

Հազարավոր այլ փախստականներ փորձում են հատել սահմանները՝ կուտակումների պատճառով ժամերով սպասելով սառնամանիքին մեքենաներում կամ ոտքով, նվազագույն անհրաժեշտ իրերով, գրում է Kyivindependent.com-ը։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---