Ֆինլանդիայի խորհրդարանը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրագիրը

Ֆինլանդիայի խորհրդարանը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրագիրը

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի խորհրդարանը մարտի 1-ին խորհրդարանական բանավեճ կանցկացնի, որի շրջանակում կքննարկվի նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։

«Քանի որ ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքացիական նախաձեռնությունն անհրաժեշտ քանակի ստորագրություններ է հավաքել, հարկ կա լսելու բոլոր կողմերի կարծիքը։ Այդ տեսակետից այդ հարցը ևս կընդգրկվի օրակարգում»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Ըստ սոցիոլոգիական Taloustutkimus ընկերության հարցման արդյունքների, այժմ Ֆինլանդիայի բնակչության 53%-ը կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցելուն, իսկ 28%-ը՝ դեմ, 19%-ը դժվարացել է պատասխանել։

Հետազոտությունն անցկացվել է փետրվարի 23-25-ը, մասնակցել է 18-80 տարեկան 1382 մարդ, գրում է «Իզվեստիան»։

Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ խնդրագրի օգտին ավելի քան 56,000 ստորագրություն է հավաքվել, ինչը թույլ է տալիս փոխանցել այն խորհրդարանի քննարկմանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---