Փաշինյան․ Ով ինձ ասի, որ հող եմ հանձնել, ես էդ մարդկանց հետ մատով եմ խոսելու

Փաշինյան․ Ով ինձ ասի, որ հող եմ հանձնել, ես էդ մարդկանց հետ մատով եմ խոսելու

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի՝ հացահատիկի խնդրի մասին հարցին, որտեղ կար «Արցախը հանձնելու» վերաբերյալ ձևակերպում, հակադարձել է՝ ով իրեն ասի, որ հող է հանձնել, «էդ մարդկանց հետ մատով է խոսելու»։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարցրել է, թե կառավարությունը հացահատիկի մասով ինչ քայլեր է ձեռնարկում ՌԴ դեմ պատժամիջոցների լույսի ներքո, քանի որ «Արցախի 75 տոկոսը հանձնել են թշնամուն ու թշնամու դաշտում թողել հացահատիկի պաշարները»։

«Ես «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններից պաշտոնապես պահանջում եմ, որ իրենք դիրքորոշում հայտնեն, թե ի վերջո, Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի: Եթե Սանասար է, ձեր լիդերներն ինչո՞ւ են 20 տարի բանակցել այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու շուրջ․․․ Ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրած է, որ 7 շրջանը վերադարձվում է Ադրբեջանին: Հիմա ասեք, այ դավաճաններ, ինչո՞ւ եք հայրենիքը դրել սակարկությունների վրա՝ որ հացահատիկի գործ անե՞ք: Եթե պաշտոնապես հաստատեք, որ Սանասար է, ոչ թե Կուբաթլի, ուրեմն հայրենիքի դավաճանության հոդվածով ձեր երկու լիդերների նկատմամբ պետք է քրգործ հարուցվի ու այն, ինչ դուք ուզում եք բեմադրել մեր նկատմամբ, պետք է ձեր նկատմամբ անել: Հերիք է կոկորդիլոսի արցունք թափեք», - ասել է նա։

Ստամբուլյանը հակադարձել է, որ գործադիր իշխանությունը պարտավոր է գալ և պատասխանել ժողովրդին հուզող հարցերին՝ հորդորելով բարձր տոնով չխոսել և մատ թափ չտալ ընդդիմադիրների վրա:

Փաշինյանը պատասխանել է, որ «ով իրեն ասի, որ հող է հանձնել, մատով է խոսելու այդ մարդկանց հետ»:

«Չափներդ իմացեք»,-ասել է նա ու հեռացել ամբիոնից։

Տեղից արձագանքներ են լսվել, ԱԺ նիստը վարող փոխնախագահ Հակոբ Արշակյանը ընդդիմադիր երկու պատգամավորի դուրս է հրավիրել դահլիճից, վիաճաբանություն է տեղի ունեցել, որից հետո բոլոր ընդդիմադիր պատգամավորները լքել են դահլիճը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---