ՀՀ-ում կորոնավիրուսի 259 նոր դեպք կա և 12 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 259 նոր դեպք կա և 12 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 420,757-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 259-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 12 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8505 դեպք կա, այլ պատճառով՝ 1617։

Ապաքինվել է ևս 486 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 404,157 է։ Փաստացի բուժվողների թիվը 6472 է։

Ընդհանուր առմամբ 2,906,066 թեստ է արվել, մեկ օրում` 3382:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---