ԱԱԾ․ Երևանի Սբ Թերեզայի անվ. բուժհամալսարանը 104 հնդիկի կեղծ դիպլոմ է տվել կաշառքի դիմաց

ԱԱԾ․ Երևանի Սբ Թերեզայի անվ. բուժհամալսարանը 104 հնդիկի կեղծ դիպլոմ է տվել կաշառքի դիմաց

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ծառայողները 104 հնդիկի կեղծ դիպլոմ են տվել կաշառքի դիմաց։

Նրանք, օտարերկրյա քաղաքացիներից, բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական դիպլոմներ տրամադրելու համար, 2020-2021թթ․ անձամբ կամ միջնորդների միջոցով օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչյուրից ապօրինաբար ստացել են մոտ 1,450,000 դրամին համարժեք 3000 դոլար կաշառք։

Դրանից հետո սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել են մի շարք ուսանողների տեղափոխությունը օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերից Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ավարտական կուրս, ապա իրացնելու նպատակով կեղծել և կաշառք տված Հնդկաստանի 104 քաղաքացիների և Բանգլադեշի 1 քաղաքացու իրացրել են իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու փաստը հավաստող դիպլոմներ:

Առևտրային կաշառք տալու, ստանալու, ինչպես նաև իրացնելու նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---