Լավրովը ՌԴ պահանջներն է ներկայացրել Ուկրաինայի հետ բանակցություններից առաջ

Լավրովը ՌԴ պահանջներն է ներկայացրել Ուկրաինայի հետ բանակցություններից առաջ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի պահանջներն է ներկայացրել Ուկրաինայի հետ բանակցություններից առաջ՝ նշելով, որ դրանք չի կարելի որակել որպես կապիտուլացիայի պահանջ, գրում է Interfax-ը։

Ըստ նրա, ՌԴ հիմնական պահանջներն են․ Ղրիմի ճանաչումը որպես ՌԴ մաս, ԴԺՀ և ԼԺՀ ճանաչումը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմաններում, ապառազմականացում, որի պարամետրերը պետք է համաձայնեցվեն, ինչպես նաև ապանացիֆիկացիա՝ նախկինում Գերմանիայի նմանությամբ։

Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը նաև պատրաստ է քննարկելու անվտանգության երաշխիքների հարցը։

Ակնկալվում է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կայանալու է մարտի 3-ին։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---