ՊՆ․ ՀՀ-ն կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է

ՊՆ․ ՀՀ-ն կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---