Եղանակը 6-8 աստիճանով կցրտի

Եղանակը 6-8 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Հայաստանը գտնվում է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, հանրապետության ամբողջ տարածքում դիտվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարտի 3-ի ցերեկը և մարտի 4-ին մինչև կեսօր բոլոր շրջաններում տեղումները շարունակվելու են: Հատկապես ինտենսիվ տեղումներ, առանձին հատվածներում նաև՝ ամպրոպներ են սպասվում մարտի 3-ին՝ գիշերային ժամերին, մարտի 3-ի ցերեկը սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։

Մարտի 4-ին կեսօրից հետո տեղումներն աստիճանաբար կդադարեն։

Օդի ջերմաստիճանը մարտի 4-5-ը կնվազի 6-8 աստիճանով։

Հանրապետության տարածքում`մարտի մարտի 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Երևանում՝ մարտի 3-ին, 4-ի գիշերը և առավոտյան, 5-ի երեկոյան ժամերին, 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-4-ը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:

Երևանում մարտի լույս 5-ի գիշերը սպասվում է -3 աստիճան, մարտի լույս 6-ի գիշերը՝ -2 աստիճան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---