Պուտինը ՀԱՊԿ «համակարգող պետության» մասին նախագիծ է ներկայացրել Պետդումա

Պուտինը ՀԱՊԿ «համակարգող պետության» մասին նախագիծ է ներկայացրել Պետդումա

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը, որով նախատեսվում է «համակարգող պետության» կարգավիճակի սահմանում, որի հովանու ներքո կձևավորվեն ՄԱԿ հովանու ներքո գործողությունների մասնակցող խաղաղապահ ուժերը։

«Արձանագրությամբ նախատեսվում է «համակարգող պետություն» հասկացության սահմանում և նախատեսվում է, որ դրա հովանու ներքո ստեղծվում են ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը՝ խաղաղության պահպանման ՄԱԿ գործողություններին մասնակցելու նպատակով»,-ասվում է պարզաբանման մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ փոփոխությունների, «ՄԱԿ գործողություններում կիրառման նպատակով ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը ստեղծվում են համակարգող պետության հովանու ներքո։ «ՄԱԿ գործողություններին ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցության պայմանները սահմանվում են ՄԱԿ լիազոր ստորաբաժանման հետ համակարգող պետության կողմից ստորագրվող համաձայնագրով»։

Արձանագրությունը ստորագրվել է 2021թ․ սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։ Խորհրդարանում փաստաթղթի քննարկման ժամանակ պաշտոնական ներկայացուցիչը կլինի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---