Փաշինյանը՝ գնաճի մասին․ Առջևում լավատեսական ոչինչ չի սպասվում

Փաշինյանը՝ գնաճի մասին․ Առջևում լավատեսական ոչինչ չի սպասվում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով գնաճին, ասել է, որ «վերջին 2 տարում գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում» և այդ առումով լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում։

«Ինչպես տեսնում ենք՝ վերջին 2 տարում անընդհատ գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում։ Առաջինը Covid-ն էր, երկրորդը` աշխարհաքաղաքական զարգացումները և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս առումով, այո, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում»,– ասել է նա։

Նա հավելել է, որ այս պայմաններում միակ լավատեսականը կարող է լինել գյուղատնտեսության զարգացումը։ Վարչապետը հավելել է, որ այդ նպատակով կառավարությունը որոշում է կայացրել պարարտանյութերի վաճառքի 50 %-ը սուբսիդավորելու մասին։

Փաշինյանը նաև ասել է, որ չմշակվող հողերի մշակման շահութաբերություն կարող է առաջանալ, ինչպես նաև կարևորել է ոռոգման համակարգերի նորոգումը, ջրի կորուստների նվազեցման անհրաժեշտությունը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---