«Էխո Մոսկվի» ռադիոն և կայքը կլուծարվեն

«Էխո Մոսկվի» ռադիոն և կայքը կլուծարվեն

PanARMENIAN.Net - «Էխո Մոսկվի» տնօրենների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշել է լուծարել ռադիոկայանն ու կայքը։

Մարտի 1-ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանն անջատվել է եթերային հեռարձակումից Ուկրաինայի մասին «ֆեյք նորություններ հրապարակելու» պատճառաբանությամբ։ Փակվել է նաև կայքէջը, գրում է TJournal-ը։

«Ռոսկոմնադզորը» նաև Google-ից պահանջել է ջնջել «Էխո Մոսկվիi» հավելվածը։ Այդ մասին իր Տելեգրամ-ալիքում հայտնել է գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

«Էխո Մոսկվին» մտադիր է իշխանության որոշումը վիճարկել դատարանում՝ կատարվածը համարելով «գրաքննություն», որն արգելված է ՌԴ Սահմանադրությամբ։

Ռուսաստանում Գլխավոր դատախազության պահանջով արգելափակել են «Էխո Մոսկվի» ռադիոկայանի և «Դոժդ» հեռուստաալիքի կայքերը։ Գլխավոր դատախազությունն այդ լրատվամիջոցներին մեղադրել է Ուկրաինա ներխուժման էության և ձևի մասին «կեղծ տեղեկատվություն» տարածելու մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---