Մխիթարյանը հեռանում է ՀՀ ազգային հավաքականից 3 մարտի 2022 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հեռանում է ընտրանուց։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ տվել է հավաքականին ամենը՝ ինչ կարող էր: «Սիրելի ընկերներ, հիշում եմ՝ երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը, դա Պանամայի հետ ընկերական խաղում էր, և իմ առաջին գոլը աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Ցանկացել եմ հաղթել կարիերայիս յուրաքանչյուր փուլում, անկախ դժվարություններից։ Վերջին 15 տարիներին ինձ համար մեծ պատիվ էր իմ ազգային հավաքականում խաղալը և առավել ևս վերջին 6 տարիներին՝ ավագը լինելը: 95 միջազգային խաղից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականում իմ մրցելույթները: Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ իմ մասնակցությամբ վերջին խաղից հետո։ Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է։ Հավաքականին տվել եմ ամենը՝ ինչ կարող էի»,-ասվում է գրառման մեջ: Մխիթարյանը տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնանալու է ակումբային կարիերայի վրա։ «Իմ ֆուտբոլային մեկնարկը Հայաստանում՝ իմ հայրենիքում է տրվել, և ես միշտ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, մարզել, ում հետ ես խաղացել եմ և յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայանալուն։ Հաջողություններ իմ հավաքականի՛ն։ Ընդմիշտ ձեր՝ Հենո», - գրել է Մխիթարյանը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |