ՄԱԿ․ Ուկրաինայից արդեն ավելի քան 1 մլն մարդ է հեռացել

ՄԱԿ․ Ուկրաինայից արդեն ավելի քան 1 մլն մարդ է հեռացել

PanARMENIAN.Net - Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր երկիրը արդեն 1 միլիոնից ավելի փախստական է լքել։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների գծով գործակալության ղեկավար Ֆիլիպո Գրանդին, հայտնում է Deutsche Welle-ն։

«Ժամանակն է, որ զենքը լռի, որպեսզի հնարավոր լինի հումանիտար օգնություն ցուցաբերել միլիոնավոր մարդկանց Ուկրաինայի ներսում»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---