Ջերմուկում շահագործվել է Team-ի 25 Գբ/վ թողունակությամբ գերժամանակակից ցանցը 3 մարտի 2022 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն շարունակում է գերհզոր NGN (Next Generation Network) ցանցի ընդլայնումը Հայաստանում: Թիմի աշխատակիցները Ջերմուկի բնակիչների համար կառուցել և շահագործման են հանձնել տարածաշրջանում եզակի ցանց, որի թողունակությունը հասնում է 25 Գբ/վ։ Նորագույն այս ցանցը հասանելի է Ջերմուկ քաղաքի գրեթե բոլոր բնակարաններում: Օպտիկամանրաթելային այս ցանցի հիման վրա ընկերությունն իր բաժանորդներին առաջարկում է «Տիեզերական» COSMO փաթեթներ՝ ինտերնետի 70-ից միչև 1000 Մբ/վ արագություն, teamTV որակյալ IPTV ծառայություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ։ Ապագայում «Թիմը» նախատեսում է այս ցանցի միջոցով իրար կապել Հայաստանի բոլոր բնակավայրերը, դրանով իսկ ապահովել ինտերնետի, բջջային կապի և այլ ծառայությունների անգերազանցելի որակ։ «Թիմի գերժամանակակից ցանցը գրավում է նոր քաղաքներ ու համայնքներ։ Կառուցում ենք և մայրաքաղաքում և մարզերում, քանի որ վստահ ենք, որ այս ցանցի միջոցով կարող ենք զարգացնել մեր երկրի մի շարք տնտեսական ոլորտներ՝ Ջերմուկում, առաջին հերթին, տուրիզմը։ Շնորհավորում եմ Ջերմուկի բնակիչներին, իսկ հաջորդ քաղաքը կլինի Հրազդանը, որտեղ աշխատանքները մեծամասամբ ավարտված են», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Տարածաշրջանում եզակի NGN ցանցն արդեն հասանելի է Գնդեվազում, Քաջարանում, Ջերմուկում, ինչպես նաև Երևանի երկու վարչական շրջաններում՝ Դավթաշենում և Արաբկիրում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |