64 երկիր է գրանցվել է ՀՀ-ում կայանալիք Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցելու համար

64 երկիր է գրանցվել է ՀՀ-ում կայանալիք Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցելու համար

PanARMENIAN.Net - 2022թ․ հուլիսին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային մասնակցելու համար 64 երկիր է գրանցվել։ Այդ մասին օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում հայտարարել է «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը։

Նա նշել է, որ հայտագրման գործընթացը կավարտվի մարտի 10-ին, և մինչև ամսվա վերջը կուրվագծվի պատվիրակությունների և մասնակիցների հստակ թվաքանակը:

Օլիմպիադային պատշաճ նախապատրաստվելու և համապատասխան կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու նպատակով հանձնաժողովը երկու շաբաթը մեկ կգումարի նիստեր՝ ընթացիկ իրավիճակը վերահսկելու, խնդիրներին արագ արձագանքելու և բոլոր աշխատանքները որակյալ կազմակերպելու համար:

Գայանե Ղուկասյանը տեղեկացրել է, որ օլիմպիադային մասնակցելու են նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավարը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---