Ikea-ն, H&M-ը, Lacoste-ը և այլք կասեցնում են աշխատանքը ՌԴ-ում

Ikea-ն, H&M-ը, Lacoste-ը և այլք կասեցնում են աշխատանքը ՌԴ-ում

PanARMENIAN.Net - Շվեդական Ikea կահույք արտադրող ընկերությունը կասեցնում է իր աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում։

Ընկերությունը հավաստիացրել է, որ աշխատակիցները կշարունակեն աշխատել պահեստներում և աշխատավարձ ստանալ, գրում է BBC-ն։

Ըստ էության, դա նշանակում է, որ ընկերությունը կասեցնում է արտադրանքի ամբողջ արտահանումն ու ներմուծումը։ «Միևնույն ժամանակ Мега առևտրի կենտրոնը կշարունակի աշխատել, որպեսզի մարդիկ ՌԴ-ում կարողանան սնունդ և դեղեր գնել»,-ասել են ընկերությունում։

Hennes & Mauritz (H&M), Incanto, Henderson և Lacoste խանութները մարտի 3-ին չեն բացվել Մոսկվայի առևտրի կենտրոններում, հայտնում է ՌԻԻ Նովոստին։

Smirnoff օղու և Guinness գարեջրի արտադրողը հայտարարել է արտահանումը ՌԴ և Ուկրաինա դադարեցնելու մասին։ Diageo ընկերությունն արտադրում է Smirnoff, Guinness, Johnnie Walker, Capitan Morgan, Baileys ալկոհոլային ապրանքանիշերը։

Volkswagen-ը կասեցնում է ավտոմեքենաների արտադրությունը Ռուսաստանում՝ մինչ հատուկ կարգադրություն։ Volkswagen ապրանքանիշից բացի այդ կոնցերնին են պատկանում ևս մի քանի ավտոմոբիլային ապրանքանիշեր՝ Audi-ն, Porsche-ն և Skoda-ն։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---