4 մարտի 2022 - 13:03 AMT
Հանրային սննդի օբյեկտներում սեղանին աղաման դնելը կարող է արգելվել

Հանրային սննդի օբյեկտներում սեղանին կարգելվի աղաման դնել, իսկ առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի։ Նման նախագիծ է ներկայացրել Առողջապահությանը նախարարությունը։

«Հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի աղամանի առկայությունը առաջացնում է տուգանքի նշանակում տնտեսվարողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով»:

Առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար

Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:

2016-2017 թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալների` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1% ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: