Ըստ Շոլցի՝ ԵՄ-ին Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությունն այն հարցը չէ, որ պետք է հիմա բարձրացնել

Ըստ Շոլցի՝ ԵՄ-ին Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությունն այն հարցը չէ, որ պետք է հիմա բարձրացնել

PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը կարծիք է հայտնել, որ Եվրամիությանը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության հարցն այն հարցը չէ, որ պետք է հիմա բարձրացնել։

«Հարկավոր է հստակ հասկանալ, որ դա, անշուշտ, ունի նախադրյալներ, սակայն հիմա, կարծում եմ, որ դա այն հարցը չէ, որի մասին կարող է խոսք գնալ։ Մենք պետք է կանխենք պատերազմը, այսինքն՝ չհաղթահարենք, քանի որ այն արդեն գնում է, այլ հոգ տանենք, որ էսկալացիա չլինի։ Պետք է ամեն ինչ անենք, որ Ուկրաինայի զարգացման հեռանկարները լավը լինեն, որպեսզի երկիրն ամբողջությամբ չավերվի և որ միլիոնավոր մարդիկ չզոհվեն»,- ասել է նա ZDF հեռուստաալիքին։

ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ կոնկրետ Ուկրաինայի հայտի մասին ԳԴՀ կանցլերն ասել է, որ «այժմ խոսքը կոնկրետ օգնություն կազմակերպելու մասին է», գրում է ՌԻԱ Նովոստին։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---