ՀՀ-ում կորոնավիրուսի 218 նոր դեպք կա և 14 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 218 նոր դեպք կա  և 14 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 421,226-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 218-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 14 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8528 դեպք կա, այլ պատճառով՝ 1626։

Ապաքինվել է ևս 695 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 405,688 է։ Փաստացի բուժվողների թիվը 5384 է։

Ընդհանուր առմամբ 2,912,927 թեստ է արվել, մեկ օրում` 3014:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---