Փոխվարչապետը հանձնարարել է լավացնել հանրային լողափերը

Փոխվարչապետը հանձնարարել է լավացնել հանրային լողափերը

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանրային լողափերի և Սևան-Լճաշեն ճեմուղու նախագծի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հանրային լողափերի համար չափորոշիչները լավարկելու հանձնարարական է տվել։

Ներկայացվել է «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագիծը, դրա իրականացման հետ կապված խնդիրներն ու լուծման տարբերակները։

Փոխվարչապետի խոսքով՝ Կառավարությունն իր մի շարք որոշումներով, հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորություն տալու նպատակով, ստեղծել է հանրային ութ լողափ, բայց ներկայում դրանցից կահավորված և շահագործման են հանձնված միայն երեքը։

Այդ երեք լողափի սպասարկումը պատվիրակվել է մասնավոր ընկերության, որն իրականացրել է բարեկարգման ու կահավորման աշխատանքներ․ նախատեսվում է կառուցել նաև ճեմուղի, նոր ավտոկայանատեղի, տեղադրել նոր տաղավարներ և շվաքարաններ, ինչպես նաև պատշաճ կերպով կազմակերպել աղբահանության աշխատանքները:

Փաստելով, որ հանրության շրջանում հանրային լողափերի նկատմամբ կա հետաքրքրություն՝ փոխվարչապետը հանձնարարել է իրավասու մարմիններին գույքագրել առկա դժգոհությունները, կարճ ժամանակում շտկել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել, որ հանրային լողափն իրապես բոլորի համար լինի հասանելի։

Հանրային լողափերի հասանելիությունը բարձրացնելու նպատակով խորհրդակցության ժամանակ քննարկվել է մյուս հինգ լողափերը շահագործման հանձնելու, ինչպես նաև Լճափ, Շորժա, Նորատուս և Մարտունի համայնքներում ևս 4 նոր հանրային լողափեր ստեղծելու հարցը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---