Մասկը հրաժարվել է արգելափակել Starlink-ում ռուսական ԶԼՄ-ները

Մասկը հրաժարվել է արգելափակել Starlink-ում ռուսական ԶԼՄ-ները

PanARMENIAN.Net - SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը, որը նաև մշակում է Starlink արբանյակային ինտերնետը, հրաժարվել է արգելափակել ռուսական լրատվական ռեսուրսները՝ չնայած «որոշ պետությունների» խնդրանքին։

«Որոշ երկրների (բայց ոչ Ուկրաինայի) կառավարություններ Starlink-ին խնդրել են արգելափակել ռուսական լրատվական աղբյուրները: Մենք դա կանենք միայն զենքի սպառնալիքով։ Կներեք, որ ես խոսքի բացարձակ ազատության կողմնակից եմ», - գրել է նա Twitter-ի իր էջում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ CNN, BBC, CBS, ABC և Bloomberg միջազգային լրատվականները և գործակալությունները դադարեցնում են աշխատանքը ՌԴ-ում։ Այդ քայլը պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մի քանի օրենքների ստորագրման հետ, որոնք «ուղղված են խոսքի ազատության հետագա սահմանափակմանը Ռուսաստանում»։

Դա կապված է ՌԴ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում փոփոխությունների հետ, որոնք արգելում են ՌԴ զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածել և որի համար մինչև 15 տարվա ազատազրկում կարող է սպառնալ։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---