Բլինքեն․ Ուկրաինան կարող է հաղթել

Բլինքեն․ Ուկրաինան կարող է հաղթել

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չգիտի, թե որքան կտևի պատերազմն Ուկրաինայում, սակայն համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել։

Նա նաև պատրաստակամություն է հայտնել անելու հնարավորը՝ Ուկրաինային օգնելու համար։ Այդ մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։

Բլինքենը նաև բարձր է գնահատել ուկրաինացի ժողովրդի տոկունությունը՝ նշելով, որ պատերազմն այն ընթացքը չունի, որը նախանշել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եթե Մոսկվան մտադրություն ունի ինչ-որ կերպ տապալելու կառավարությունն ու իր խամաճիկ ռեժիմը հաստատելու, ապա 45 միլիոն ուկրաինացիներն այս կամ այն կերպ մերժելու են դա», - ասել է նա:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---