Բաքվում 2 հայ ռազմագերու դատապարտել են 19 և 18 տարվա ազատազրկման

Բաքվում 2 հայ ռազմագերու դատապարտել են 19 և 18 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Բաքվում ավարտվել է 2 հայ ռազմագերիների դատավարությունը։ Դատարանը ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանին և Վլադիմիր Ռաֆայելյանին դատապարտել է համապատասխանաբար 19 և 18 տարվա ազատազրկման։

Դատավճռում ասվում է, որ նրանք 9 տարի պետք է անցկացնեն բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։

Ավելի վաղ դատախազը Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի համար 20 և 19 տարվա ազատազրկում էր պահանջել:

Նրանց մեղադրում են իբր 2021-ի մայիսին «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և Քարվաճառի շրջանում Ադրբեջանի ՊՆ ենթակայության մատակարարման ուղիներն ականապատելու մեջ», ինչպես նաև, «ըստ Սարգսյանի ցուցմունքի, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պայթեցնելու մտադրության մեջ», տեղեկացնում է Sputnik Ադրբեջանի տելեգրամ ալիքը։

2021-ի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ զինված ուժերի վեց զինծառայող։ Հայկական կողմի պնդմամբ՝ հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում և չեն հատել սահմանը։ Նրանցից 4-ը հունիսի 12-ին վերադարձվել են հայկական կողմին։ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի անունները ևս գերեվարվածների ցուցակում էր, բայց նրանք չեն վերադարձվել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---