7 մարտի 2022 - 12:08 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 60 նոր դեպք կա և 14 մահ

Հայաստանում մարտի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 421,401-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 60-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 14 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8548 դեպք կա, այլ պատճառով՝ 1630։

Ապաքինվել է ևս 377 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 406,570 է։ Փաստացի բուժվողների թիվը 4653 է։

Ընդհանուր առմամբ 2,918,947 թեստ է արվել, մեկ օրում` 2598: