ԱԳՆ․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելն առաջնահերթություն է![]() 7 մարտի 2022 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարությունը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել, նշել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։ Այդպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, հայտնում է Արմենպրեսը։ «ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»,-ասվում է մեկնաբանության մեջ: Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հերթական հայտարարությանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Հունանյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը հետևյալն է․ «Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, և սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում: Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը համակարգվում է Ադրբեջանի հետ։ «Այդ համակարգումը պետք է շարունակվի։ Զանգեզուրի միջանցքի դերը ևս շատ կարևոր է»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նաև ասել է, որ Թուրքիան հավանություն է տալիս Ադրբեջանի և ՀՀ միջև համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ ![]() ![]() Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |