3 հուլիսի 2002 - 20:44 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱԱՍՏԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանը եւ Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել ԱՊՀ երկրներ ներմուծվող, պոտենցիալ վտանգ ներկայացնող, ապրանքի հիգիենիկ գնահատման ժամանակ համագործակցության կարգի վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը եւ ԱՊՀ հումանիտար համագործակցության եւ բնապահպանական անվտանգության դեպարտամենտի տնօրեն Մարկ Դանզոնը: Հայաստանի մայրաքաղաքում ընթացող` ԱՊՀ առողջապահության ոլորտում Համագործակցության խորհրդի 14-րդ նիստում, Մկրտչյանը հայտարարել է, որ հայ արտադրողների խնդիրը, որը կայանում էր նրանում, որ անհրաժեշտ էր մեկնել Ռուսաստան իրենց արտադրանքի հիգիենիկ սերտիֆիկացման համար, այսուհետեւ կլուծվի` ինչը կնպաստի հայկական արտադրանքի արտահանմանը Ռուսաստան: