1 ապրիլի 2009 - 21:06 AMT
Հայաստանը գարունը դիմավորեց հասարակական ծառայությունների նոր սակագներով
Այսօր ուժի մեջ են մտնում գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագները: Գազի սակագինը կկազմի 96 հազար դրամ 1000 խորանարդ մետրի համար նախկին 84 հազարի փոխարեն: Ավելի քան 10 հազար խոր. մ օգտագործողների համար հաստատվել է $215 չափով սակագին:

Սպառողների համար «Հայաստանի էլեկտրոցանց» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի համար սակագինը ցերեկային ժամերին (7:00 - 23:00) սահմանվել է 30 դրամ (ԱԱՀ ներառյալ) 1կՎտ/ժ համար նախկին 25 դրամի փոխարեն:

Գիշերային սակագինը (23:00 - 7:00) սպառողների համար սահմանվել է 20 դրամ 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի համար նախկին 15 դրամի փոխարեն:

«Արմվոդոկանալ» ՓԲԸ կողմից սպառողներին մատուցվող ջրամատակարարման եւ ջրհեռացման ծառայությունների սակագինը կազմել է 179.78 դրամ 1 խոր. մետրի համար: