ՀՀ-ում կորոնավիրուսի 122 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 122 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 421,714 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 122-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8563 դեպք կա, այլ պատճառով՝ 1631։

Ապաքինվել է ևս 235 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 407,583 է։ Փաստացի բուժվողների թիվը 3937 է։

Ընդհանուր առմամբ 2,927,322 թեստ է արվել, մեկ օրում` 2769:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---