Փաշինյան․ Ամեն ինչ պետք է անել, որ այցը ՌԴ հարուստ բովանդակությամբ ընթանա

Փաշինյան․ Ամեն ինչ պետք է անել, որ այցը ՌԴ հարուստ բովանդակությամբ ընթանա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ապրիլին Մոսկվա կատարելիք այցին, ասել է, թե պետք է ամեն ինչ անել, որ այցը Ռուսաստան անցնի բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ։

«Հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք։ Պետք է ամեն ինչ անել, որ այդ ընթանա»,- ասել է նա:

Անդրադառնալով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին՝ Փաշինյանը այն հաջող է անվանել և ասել է, որ պետք է աշխատել դրա օրակարգի իրականացման ուղղությամբ։

Նա հավելել է, որ Փարիզում կայացած հայ-ֆրանսիական համաժողովը պետք է օգտագործել նոր լիցք հաղորդելու համար Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցությանը, տնտեսական կապերի ակտիվացմանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում` կառավարության նախարարական համաժողովների կենտրոնում մասնակցել են «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին: Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---