ԶԼՄ․ Ուկրաինայի ԿԲ-ն խնդրել է ՀՀ-ին արգելափակել ռուսական «Միր» քարտերը

ԶԼՄ․ Ուկրաինայի ԿԲ-ն խնդրել է ՀՀ-ին արգելափակել ռուսական «Միր» քարտերը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Կենտրոնական բանկը դիմել է Հայաստանին՝ խնդրելով արգելափակել ռուսական «Միր» վճարային քարտերով իրականացվող բոլոր գործառույթները։ Նմանատիպ խնդրանքով Ուկրաինան դիմել է նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Վիետնամի կենտրոնական բանկերին, ինչպես նաև Թուրքիայն, գրում է Asiafinancial.com-ը։

Խոսքն ինչպես էլեկտրոնային վճարումների մասին է, այնպես էլ ֆիզիկական անձանց միջև փոխանցումների։

Ուկրաինայի ԿԲ ղեկավար Կիրիլ Շևչենկոն հայտարարել է, որ սառեցված ռուսական ակտվիները պետք է օգտագործվեն Ուկարինայի հետպատերազմյան վերականգնման համար՝ հորդորելով ընդլայնել ՌԴ դեմ պատժամիջոցները քարտային վճարումների կասեցումից մինչև ԱՄՀ-ին ՌԴ-ի հասանելիության դադարեցում։

Նա ասել է, որ ի վերջո Ռուսաստանին պետք է ստիպել վճարել ներխուժման արդյունքում Ուկրաինային պատճառած վնասի համար, հայտնում է BBC-ն։

Շևչենկոն հավելել է, որ ֆինանսների հսկայական պահանջարկ է լինելու։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---