11 մարտի 2022 - 11:33 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 128 նոր դեպք է գրանցվել և 8 մահ

Հայաստանում մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 421,842-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 128-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 8 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից և 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8568 դեպք կա, այլ պատճառով՝ 1634։

Ապաքինվել է ևս 350 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 407,933 է։ Փաստացի բուժվողների թիվը 3707 է։

Ընդհանուր առմամբ 2,930,081 թեստ է արվել, մեկ օրում` 2759: