Բաբայանը կարևորել է ԵԽ-ում ընդունված ՝«Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձևը

Բաբայանը կարևորել է ԵԽ-ում ընդունված ՝«Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձևը

PanARMENIAN.Net - ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը մարտի 10-ին տեղի ունեցած ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, անդրադառնալով ԵԽ-ում «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձևի ընդունմանը, դա համարել է կարևոր բարոյական և քաղաքական քայլ։

«Մենք բավականին երկար ժամանակ աշխատում ենք այս ուղղությամբ։ Մեծ աշխատանք են տարել նաև այլ կառույցներ՝ Արցախից և Հայաստանից։ Գործընթացը եղել է հագեցած։ Վերջին պահին ադրբեջանցիները որոշ քայլեր են ձեռնարկել, բայց, բարեբախտաբար, ստացվել է։ Սա կարևոր բարոյական և քաղաքական, թեև փոքր, բայց մեզ համար կարևոր առաջընթաց է»,- ասել է Բաբայանը, հայտնում է Panorama.am-ը։

Մարտի 10-ին ԵԽ-ն 635 «կողմ», 2 «դեմ» և 42 «ձեռնպահ» ձայներով ընդունվել է «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձևը։ Բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը:

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---