Բաքուն և Թեհրանը պայմանավորվել են նոր ճանապարհների կառուցման մասին․ Իրանի տարածքով՝ Նախիջևան

Բաքուն և Թեհրանը պայմանավորվել են նոր ճանապարհների կառուցման մասին․ Իրանի տարածքով՝ Նախիջևան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Իրանի կառավարությունները Նոր հաղորդակցային կապերի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Իրանի տարածքով։

Նշվում է, որ փաստաթղթի նպատակն է նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծերի ստեղծումը Նախիջևանի հետ, գրում է Sputnik Ադրբեջանը։

Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է 4 կամուրջ կառուցել Արաքս գետի վրայով՝ 2-ը երկաթուղային, 2-ը՝ ավտոմոբիլային, ինչպես նաև կապի և էներգամատակարարման ենթակառուցվածքներ։

Ադրբեջանական կողմից հուշագիրը ստորագրել է Իրանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, իրանական կողմից՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---