Չավուշօղլուն «շատ կառուցողական» է անվանել Միրզոյանի հետ հանդիպումը

Չավուշօղլուն «շատ կառուցողական» է անվանել Միրզոյանի հետ հանդիպումը

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին թուրքական Անթալիայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը՝ բանակցելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում, գրում է National Post-ը։

Հանդիպումից հետո Չավուշօղլուն «շատ կառուցողական և արդյունավետ» է անվանել Միրզոյանի հետ հանդիպումը, գրում է Interfax.az-ը «Անադոլու» գործակալության վրա հղումով։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը ևս սատարում է Անկարայի և Երևանի երկխոսությանը։

Նշվում է, որ Միրզոյանն իր հերթին ասել է, որ Երևանը կշարունակի ջանքեր գործադրել Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակում։

Համաժողովը մեկնարկել է մարտի 11-ին և կտևի մինչև մարտի 13-ը, դրան մասնակցում է նաև ՀՀ-ն։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարող են հանդիպում ունենալ թուրքական Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---