Բեգլարյան․ Արցախում ձյուն է, 0 աստիճան, 5-րդ օրն է գազ չկա, «բայց ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը»

Բեգլարյան․ Արցախում ձյուն է, 0 աստիճան, 5-րդ օրն է գազ չկա, «բայց ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը»

PanARMENIAN.Net - Արցախում ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը 0 է, և արդեն հինգերորդ օրն է, ինչ մոտ 100,000 բնակիչ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազաֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջովին զրկված է գազամատակարարումից, այդ թվում՝ ջեռուցումից ու տաք ջրից: Այդ մասին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը գրել է Տելեգրամի իր ալիքում։

«Եվ բոլոր այդ զրկանքների պատճառն ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն:

Իսկ խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո»,-գրել է նա:

Բեգլարյանը նշել է նաև, որ դրան զուգահեռ, շարունակվում են կրակոցները մեծ ու փոքր տրամաչափի զենքերից քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ, ինչպես նաև խոչընդոտները գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար։

«Հետևությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել իր հանցագործությունը մարդկության դեմ և հայաթափել Արցախը, բայց մենք ամուր կանգնած ենք մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը»:

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչև հիմա դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---