Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ համակարգչային վարժանքներ կանցնեն

Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ համակարգչային վարժանքներ կանցնեն

PanARMENIAN.Net - Վրաստանում մարտի 20-25-ը ՆԱՏՕ-ի հետ համատեղ համակարգչային վարժանքներ կանցնեն դաշինքի անդամ 23 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Վարժանքները կանցնեն JTEC ուսումնական գնահատման կենտրոնում։

«ՆԱՏՕ-Վրաստան առաջին զորավարժություններն անցկացվել են 2016-ին, իսկ ներկայիս վարժանքները թվով երրորդն են, որոնք ընթանում են ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման ընթացակարգին և գործընթացներին համաձայն»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ գերատեսչության տվյալների, վարժանքների նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2020-ին։

«Մասնակիցները զարգացնելու են պլանավորման համար անհրաժեշտ հմտությունները համակարգչային մոդելավորման միջոցով, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակում են իրականացնելու։ Ուսուցումը թույլ կտա բարձրացնել Վրաստանի և ՆԱՏՕ-ի, և գործընկերներ երկրների, զինծառայողների օպերատիվ համատեղելիությունը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---