Porsche-ի առաջին սպորտային էլեկտրամոբիլը՝ Taycan Cross Turismo-ն՝ Երևանում

Porsche-ի առաջին սպորտային էլեկտրամոբիլը՝ Taycan Cross Turismo-ն՝ Երևանում

PanARMENIAN.Net - Porsche AG-ի պաշտոնական ներկայացուցիչ Porsche Centre Yerevan-ը ներկայացրել է առաջին սպորտային էլեկտրամոբիլը՝ Porsche Taycan Cross Turismo-ն։

Taycan Cross Turismo-ն հատկապես գրավիչ է իր առավելություններով ու նորարար լուծումներով, որոնք էլ ներկայացվել են շնորհանդեսի ընթացքում: Միջոցառման հատուկ հյուրն էր «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Մալենան իր «Քամի-քամի» երգով, որից հետո էլ սպորտային մեքենան ցուցադրվել է։

Porsche Taycan Cross Turismo-ն քրոսովեր է, որին բնորոշ են սեդան և SUV (Sport Utility Vehicle) մեքենաների բնութագրերը: Ընկերության մշակած նոր ավտոմեքենայում պահպանվել է սպորտային ոգին: Taycan Cross Turismo-ի հիմքում Taycan մոդելի նորարարական տեխնոլոգիաներն են. մեքենան նախատեսված է այն գնորդների համար, որոնք նախապատվությունը տալիս են էլեկտրական մեքենաներին, ուզում են ունենալ ավելի ազատ տարածք իրենց մեքենայում, և որոնք ուզում են վարել էլեկտրական մեքենա նաև ասֆալտապատ ճանապարհներից դուրս, բայց միաժամանակ սիրում են սպորտային ու դինամիկ վարելաոճ:

Այսպիսով, ավտոարտադրողների շարքում Porsche առաջինն է Cross Turismo սեգմենտում ամբողջովին էլեկտրական շարժիչով։

Porsche Centre Yerevan-ի վաճառքի խորհրդատու մենեջեր Քրիստինե Բարսեղյանի խոսքով՝ մեքենայի գլխավոր առավելությունն այն է, որ այն էկոլոգիապես մաքուր է, իսկ որպես սպորտային մեքենա՝ ավելի դինամիկ է, մեծ արագություն է զարգացնում, քան բենզինով ներքին այրման շարժիչովները:

«Սպորտում յուրաքանչյուր միլիվայրկյանը հաշիվ է, առօրյայում՝ գուցե այդքան էլ չէ, բայց առօրյայի համար կարևոր են ավելի տնտեսող հատկանիշները, որ գնորդն ավելի մոտ լինի նորարարական տեխնոլոգիաներին, տնտեսի իր ժամանակը»,- նշել է նա՝ հավելելով, որ Porsche-ի համար էլեկտրական մեքենայի գաղափարը նորություն չէ

«Դեռ 1900-ին Ֆերդինանդ Պորշեի դիպլոմային աշխատանքն է եղել հիբրիդային մեքենան։ Բայց քանի որ այն ժամանակ դեռ չկար էլեկտրականության զարգացման ինֆրաստրուկտուրա, այդ տեխնոլոգիան թողնվեց։ 2009 թվականից արդեն բենզինայինին զուգահեռ զարգացավ նաև հիբրիդային մեքենաների տեխնոլոգիան։ Հիբրիդայինի դեպքում փոքր մասնակցություն ուներ էլեկտրական շարժիչը, բայց արդեն Տայկանի օրինակով ստեղծվեց ամբողջովին էլեկտրական մեքենայի մոդելային շարք»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջիկայում նորություններ են սպասվում նաև մյուս մոդելային շարքերում՝ ամբողջովին էլեկտրական մեքենաների համար։

Դիզայնը

Taycan Cross Turismo մոդելների թափքի արտաքին տեսքում բազմաթիվ սպեցիֆիկ տարրեր կան: Դրանում հատկապես ննկատվում է Օրիգինալ և միեւնույն ժամանակ Porsche-ին բնորոշ տանիքի աէրոդինամիկ գիծը, որի շնորհիվ ձևավորվում է այս մոդելի արտաքին տեսքը։

Բացի այդ, տանիքին անշարժ ու չկարգավորվող հակաթև կա, իսկ հետնամասի ապակիների գրաֆիկան ու առանձնահատուկ կախված տարրերը մոդելին հաղորդում են յուրահատուկ արտաքին և միաժամանակ պահպանում Porsche-ի ճանաչելի ԴՆԹ-ն։

Առանձնահատկությունները

Taycan-ը բազմաթիվ առանձնահատկություններ ունի, որոնք այն հարմարավետ են դարձնում առօրյայում։ Օրինակ, այն արագ է լիցքավորվում, սրահի հետևի ու բեռնախցի մասում ավելի շատ տարածք ունի։

Հատուկ Cross Turismo-ի համար նախատեսված հեծանիվների ամրակը տեղակայվում է արագ ու հեշտ։ Համակարգը թույլ է տալիս տեղափոխել մինչև 50 կգ քաշով բեռ։ Բեռնախցիկը հասանելի է անգամ ամրակի վրա 3 հեծանիվի առկայության դեպքում։

Ավելի մանրամասն ծանոթանալ նոր մոդելին կարելի է «Պորշե Երևան»-ի սրահում՝ Իսակովի 32/1 հասցեում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---